«Միլանի» 3 ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

.

Իտալացի հայտնի լրագրող Նիկոլո Սկիրան թվիթերյան իր էջում հայտնել է, որ իտալական «Միլանի» երեք ֆուտբոլիստների կորոնավիրուսի ախտորոշման թեստը դրական արդյունք է տվել. նրանց մոտ հայտնաբերվել է COVID-19, փոխանցում է TАСС-ը: Նշենք, որ ավելի վաղ կորոնավիրուս էր հայտաբերվել «Ֆիորենտինայի» և «Սամպդորիայի» ֆուտբոլիստների մոտ:

Լրագրողի խոսքով, այդ դեպքերից հետո A Սերիայի մրցաշրջանի վերսկսումը քիչ հավանական է դառնում:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ Իտալիայի առաջնությունը դադարեցվել էր մարտի 11-ին: Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան հայտարարել էր, որ թիմերին արգելված է մարզումներ անցկացնել առնվազն մինչև մայիսի 18-ը:

Իտալիայում կա կորոնավիրուսային հիվանդության ավելի քան 215 հազար դեպք, ավելի քան 96 հազար մարդ ապաքինվել է, մոտ 30 հազար մարդ՝ մահացել: