Քեզ կնստացնենք, եթե չփոխհատուցես. առանց իրավական հիմքի գործարքները վատ հետևանք կունենան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News 

«Քաղաքացու որոշում» կուսակցության ԳՄ անդամ Միքայել Նահապետյանը կարծում է, որ այն մարդիկ, որոնք ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի տեր են, համաձայնության գալով իշխանությունների հետ և պետությանը փոխանցելով դրա մի մասը, այսօր գտնվում են ազատության մեջ։ Նրանք, ովքեր չեն կարողանում պայմանավորվել, օրինակ, Խաչատրյաններին պատկանող Ucom ընկերությունը, հայտնվում են քրեական պատասխանատվության դաշտում։ Այս մասին նա ասել է 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում։

Միաժամանակ Նահապետյանը նշում է, որ հարուցված քրգործերն անհիմն չեն, սակայն առանց իրավական հիմքի վերոնշյալ գործարքները վատ հետևանք կունենան։

Շարունակությունը՝ տեսանյութում։