Հրայր Թովմասյանը շնորհավորել է Ռոբերտ Սպանոյին` ՄԻԵԴ նախագահ ընտրվելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

թովմասյան

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորել է Ռոբերտ Սպանոյին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն լիազորությունների իրականացման ընթացքում և ընգծելով երկու ինստիտուտների միջև սերտ համագործակցության հանգամանքն ու դրա կարևորությունը: Այս մասին գրված է ՍԴ ֆեյսբուքյան էջում։

Ի պատասխան նշվածի, պարոն Սպանոն ևս կարևորել է երկու դատարանների միջև համագործակցության հետագա խթանումը մարտահրավերներով լի ժամանակաշրջանում՝ ուղղված մարդու իրավունքների դատական պաշտպանության առավել բարձր մակարդակի չափանիշների հաստատմանը, ընգծել երկու դատարանների միջև վերջին ժամանակներում հարաբերությունների բարձր մակարդակը և վերահաստատել իր պատրաստակամությունը՝ ապահովելու երկու ինստիտուտների միջև գերազանց հարաբերությունների պահպանումը: