ԱՄՆ-ն սկսել է նոր հակատանկային հրթիռներ արտադրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

հակատանկայինհրթիռ

Raytheon - Lockheed Martin ընկերությունների համատեղ խումբը սկսել է Javelin հակատանկային հրթիռային համալիրների նոր մոդելի արտադրությունը: Այս մասին մայիսի 6-ին նշվել է Lockheed Martin կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է TAСС-ը:

Նոր համալիրը ստացել է Javelin F - Model (FGM - 148F) անվանումը։ Նշվում է, որ մասնագետները կատարելագործված մարտագլխիկ են տեղադրել, որը կարող է խոցել դինամիկ պաշտպանությամբ զրահը, նաև ոչնչացնել թեթև զրահապատ մեքենաները: Lockheed Martin-ում հայտարարել են, որ Պենտագոնն արդեն Javelin-ի 45 հազար պատվեր է տեղադրել: