Թուրքիայում հարցվածների 41.3%-ը կարծում է, որ COVID-19-ի պատճառը չինացիների սնունդն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

թուրքիա

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում գտնվող մասնավոր Քադիր Հաս համալսարանի նախաձեռնությամբ սոցիոլոգիական հարցումներ են անցկացվել կորոնավիրուսի համաճարակի հետ կապված խնդիրների վերաբերյալ։

Ըստ այդմ՝ հարցվածների 41.3%-ը նշել է, որ կորոնավիրուսի առաջացման պատճառը չինացիների սննդային մշակույթն է։ 18.4%-ը կարծում է, որ կենսաբանական զենքի կիրառման հետևանքով է այդ հիվանդությունը տարածվել։ 2.5%-ի կարծիքով էլ «աշխարհի վերջն է մոտեցել»։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:

Հարցվածներից 10-ից 4-ը կարծում է, որ համավարակի կանխարգելմանն ուղղված թուրքական կառավարության քայլերն արդյունավետ են։

Կառավարության քայլերը ոչ էֆեկտիվ է գնահատել հարցվածների մոտ 30%-ը։