Նիկոլ Փաշինյանը նոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News     

որոշում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով ՝

1. Ստեղծել պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի

2. Պետական հանձնաժողովին՝

1) մշակել և հաստատել հանձնաժողովի աշխատակարգը.

2) յուրաքանչյուր տարի մինչև նոյեմբերի 10-ը մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաջորդ տարվա պետական միջոցառումների ծրագիրը»,- ասված է որոշման մեջ: