ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
The Guardian պարբերականը գրում է, որ Ֆրանսիայի հիվանդանոցներից մեկում ապաքինված թոքաբորբով հիվանդների հին նմուշները կրկնակի թեստավորման են ենթարկել և հայտնաբերել, որ դեռ 2019-ի դեկտեմբերի 27-ին կորոնավիրուս ունեցող մարդու են բուժել, մինչդեռ այդ դեպքից միայն 1 ամիս անց է Ֆրանսիան հայտնել կորոնավիրուսի առաջին դեպքի մասին:
Գիտնականները որոշել են դեկտեմբերին և հունվարին բուժում ստացած 24 հիվանդի նմուշներ վերաթեստավորել, արդյունքում մեկի մոտ կորոնավիրուսի առկայությունը հաստատվել է։
Ըստ աղբյուրի՝ այդուամենայնիվ, դեռևս վաղ է պարզել՝ դեկտեմբերին վարակվածը Ֆրանսիայում կորոնավիրուսի զրոյական հիվա՞նդն է, թե՞՝ ոչ։ Հիվանդը մոտ 15 օր պառկած է եղել, վարակել է 2 երեխաներին, բայց՝ ոչ կնոջը, որը սուպերմարկետում է աշխատելիս եղել։
Նշենք, որ այս պահին Ֆրանսիայում կա 169,462 հաստատված դեպք, որից 25,201-ը մահացել է, 51,371-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիրների թիվը երկրում 92,890 է: Վարակակիրների թվով Ֆրանսիան աշխարհում 5-րդն է: