Պետական կառավարման համակարգում աշխատանքների կազմակերպման կանոնները՝ ըստ պարետի որոշման

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News 

հասարակական

Պետական կառավարման համակարգում աշխատանքների կազմակերպման կանոնները՝ ըստ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշման:

1. ՀՀ հանրային իշխանության բոլոր մարմինների գործունեությունը հնարավոր բոլոր դեպքերում իրականացվում է հեռավար/առցանց եղանակով՝ միաժամանակ ապահովելով մարմնի գործառույթների անխափան իրականացումը:

2. Հանրային իշխանության բոլոր մարմինների վարչական շենքերում արգելվում է աշխատակիցների մուտքը, եթե վերջինների վերաբերյալ առկա չէ մարմնի ղեկավարի ցուցումը:

3. Մարմնի ղեկավարները մուտքի թույլտվություն ունեցող բոլոր աշխատակիցներին մարմինների վարչական շենքերում գտնվելու ընթացքում ապահովում են բժշկական պաշտպանիչ դիմակներով և ախտահանիչ նյութերով, իսկ քաղաքացիների
սպասարկում իրականացնող անձնակազմի դեպքում՝ նաև պաշտպանիչ ձեռնոցներով:

4. Հանրային իշխանության մարմինների ղեկավարներն ապահովում են աշխատողների շրջանում անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ պատշաճ իրազեկումը, այդ թվում՝ տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ համաձայն սույն որոշման հավելված N 12-ով սահմանված իրազեկման թերթիկի:

5. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների սպասարկման գրասենյակները գործում են անհրաժեշտ նվազագույն ծավալով՝ անձնակազմի նվազագույն ներգրավվածությամբ։ Առցանց ծառայությունների առկայության դեպքում դրանք հնարավորինս մատուցվում են էլեկտրոնային եղանակով:

6. Քաղաքացիների անհետաձգելի կարիքներին արձագանքելու նպատակով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց պաշտոնական կայքէջերի, սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցներով հրապարակվում են մարմինների գործող հեռախոսահամարների, կայքէջերի, էլեկտրոնային փոստի հասցեների և կապի այլ միջոցների վերաբերյալ տվյալներ:

7. Հանրային իշխանության մարմիններն իրենց գործունեության ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման առաջնորդվում են սույն որոշման Հավելված N 11-ով սահմանված կանոններով: