Այս խուզարկությունը Գագիկ Խաչատրյանի գործի հետ է կապված. խոսակցություններից եմ ենթադրում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

«Յուքոմ» ընկերության նորանշանակ տնօրենի բնակարանում և ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ առգրավվել են մի շարք փաստաթղթեր, նրա աշխատանքային համակարգիչը։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ընկերության տնօրեն Արա Խաչատրյանի փաստաբան Արամ Օրբելյանը։

Ըստ փաստաբանի՝ խուզարկությունը տեղի է ունենում «Յուքոմ» ընկերության շուրջ տեղի ունեցող քննարկումների ֆոնին, ինչն, ըստ Օրբելյանի, հիմք է տալիս մտածելու, որ այդ գործընթացները փոխկապակցված են։

«Առաջին հայացքից տեսնում ենք, որ սա որոշակիորեն կապված է սեփականության վերաբաշխման կամ պետության միջամտությանը մասնավոր ձեռնարկությունների աշխատանքին ու կորպորատիվ վեճերին։ Եթե սա չհաջորդեր վարչապետի խոսնակի հայտարարությանը, ու վարչապետի խոսնակը չհաստատեր, որ դա պաշտոնական կարծիք է, ապա կարելի էր այլ բան մտածել»,-ասաց Օրբելյանը՝ տեղեկացնելով, որ դիմել է ՄԻՊ-ի արագ արձագանքման խմբին։