Վենեսուելայում բանտից զանգվածային փախուստի փորձի հետևանքով զոհերի թիվը հասել է 46-ի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News     

Վենեսուելա

Վենեսուելայի բանտից զանգվածային փախուստի փորձի հետևանքով զոհերի թիվը հասել է 46-ի։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վենեսուելայի հյուսիս-արևմուտքում Պորտուգես նահանգում փախուստի փորձի հետևանքով սպանվել է  17 մարդ։

Հաղորդվում է նաև, որ զոհերի թիվը կմեծանա, քանի որ վիրավորների թիվը շատ է։

Հայտնի է նաև, որ բանտի տնօրենը ևս վիրավոր է, մեջին դանակով հարված է ստացել։

Observatorio venezolano de prisiones իրավապահ մարմինը հստակեցրել է, որ զանգվածային փախուստի փորձ կատարել է ընդհանուր առմամբ 2,5 հազար մարդ տարբեր բանտերից։