Չինաստանում մնացել է 599 կորոնավիրուսով հիվանդ մարդ․ТАСС

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 1, 24News     

Չինաստան

Չինաստանի հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեն տեղեկացնում է, որ Չինաստանում մնացել է 599 կորոնավիրուսով հիվանդ մարդ․ հայտնում է ТАСС-ը:

Մեկ օրվա ընթացքում այս ցուցանիշը նվազել է 3 տոկոսով: Երկրում մեկ օրվա ընթացքում COVID-19 է հայտնաբերվել էր 12 մարդու մոտ, որոնցից 6-ը ժամանել են արտասահմանից: Հինգերորդ օրն անընդմեջ նոր մահվան դեպքեր չեն գրանցվում: