Նյու Յորքում COVID-19-ով պայմանավորված մահերի թիվը շարունակում է նվազել. Էնդրյու Կուոմո

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

նյույորք

Նյու Յորքում COVID-19-ով պայմանավորված մահերի թիվը շարունակում է նվազել: Այս մասին մայիսի 1-ին թվիթերում հեռարձակվող մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել Է նահանգապետ Էնդրյու Կուոմոն, փոխանցում է ТАСС-ը:

Կուոմոն հաստատել է՝ հինգշաբթի գրանցվել է մահվան 289 դեպք, իսկ չորեքշաբթի՝ 306. «Համեմատաբար ավելի քիչ է, բայց, միևնույն է, ողբերգական է և սարսափելի։ Ինձ համար այս թիվը ի չիք է դարձնում բոլոր բարի լուրերը», - նշել է նահանգապետը:

Ըստ նրա փոխանցած տվյալների՝ նահանգում COVID-19-ի նոր գրանցված դեպքերի թիվը շարունակում է նույնը մնալ՝ օրական մոտ հազար դեպք. «Սա վարակի տարածման շատ բարձր ցուցանիշ է», - հայտարարել է Կուոմոն:

Նա նշել է, որ Նյու Յորքի բոլոր միջնակարգ դպրոցներն ու քոլեջները փակ կմնան մինչև ուսումնական տարվա ավարտ:

Նահանգի բուժաշխատողներն այսուհետ կկարողանան անվճար օգտվել հոգեբույժների ծառայություններից:

Ջոնս Հոպկինսի համալսարանի տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման ավելի քան 1 մլն դեպք է գրանցվել, մահացել է ավելի քան 62 հազար մարդ: