Վիճակն աղետալի է, տուժած ոլորտների աշխատողները պոտենցիալ գործազուրկներ են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News 

Կառավարման և զարգացման փորձագետ Կարեն Սարգսյանը, 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում խոսելով նոր տիպի կորոնավիրոսի ճգնաժամի հետևանքների և ստեղծված պայմաններում զարգացման հեռանկարների մշակման մասին, կարևորել է բիզնեսի և աշխատողների մասսայական վերապրոֆիլավորումը։

Ըստ նրա՝ թեև հնարավոր չէ հստակ ասել՝ որքան մարդ գործազուրկ կմնա, բայց մեկ բան ակնհայտ է, որ ամենից շատ տուժած զբոսաշրջության, ռեստորանային ու հյուրանոցային ոլորտների 140 հազար աշխատակից պոտենցիալ գործազուրկ է։

«Վիճակը բավականին աղետալի է, այսինքն՝ պետությունը դեռ տաք է, չգիտի դրա հետևանքները, որովհետև աջակցման ծրագրերը հույս տալու միջոցառումներ են։ Մենք խնդիր ունենք աշխատակիցներին մի քանի մեսիջ տալ և՛ պետության, և՛ մասնավոր տիրույթում։ Կարևորն այն է, որ այդ ոլորտում գտնվողները մասսայական վերավորակավորում ստանան։ Գործազրկությունը մեղմելու համար կառավարություն պետք է գնա դրան»,- կարծում է փորձագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։