ՌԴ-ում աշնանը կարող է սկսվել COVID-19-ի երկրորդ ալիքը. Ռոսպոտրեբնադզոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

ռդ

Կորոնավիրուսային վարակը կարող է անկում ապրել տաք եղանակին, սակայն Ռոսպոտրեբնադզորը միաժամանակ զգուշացնում է աշնանը հիվանդության տարածման երկրորդ ալիքի առաջացման բարձր հավանականության մասին: Այս մասին մայիսի 1-ին հաղորդել է стопкоронавирус.рф.-ի տելեգրամյան ալիքը, փոխանցում է ТАСС-ը:

Ինչպես նշվում է, աշնանային շրջանում՝ անձրևոտ և զով եղանակին, երբ քաղաքացիները ուսման կամ աշխատանքի կվերադառնան, բարձր է հիվանդացության երկրորդ ալիքի առաջացման հավանականությունը:

Ռոսպոտրեբնադզորը խորհուրդ է տալիս հնարավորինս հետաձգել կորոնավիրուսի տարածման պայմաններում բոլոր պլանային պատվաստումները. «Պատվաստման համար պոլիկլինիկա կամ բժշկական կետ այցելելիս, բարձր կլինի կորոնավիրուսով վարակվելու ռիսկը՝ հիվանդների հետ պատահական շփումների պատճառով»: