Եթե չունես կառավարության կոմունալ աջակցության կարիքը, վերահասցեագրի՛ր իրական կարիքավորին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով կոմունալ վճարումների մասով պետության աջակցությանը:

«Եթե չունես կառավարության՝ քեզ տված կոմունալ աջակցության կարիքը, վերահասցեագրի՛ր այն իրական կարիքավորին՝ համաձայն «կոմունալ համերաշխության» բանաձևի»,-գրել է Նիկոլ Փաշինյանը և հավելել #ՀոգատարՀանրություն հեշթեգը: