Եթե չապացուցեցիք՝ ԼՀԿ-ն Միքայել Մինաստանի պրոյեկտն է, 87 պատգամավորով ներողություն կխնդրեք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

մակունց

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ խոսքն ուղղելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին: 

«Հարգելի՛ «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց, ես ուրախ եմ, որ դուք հարգում եք մարդու պատվի և արժանապատվության իրավունքը և դատապարտում եք դրա դեմ ոտնձգությունները։ Մենք էլ։

Բայց որտեղ եք եղել Դուք այս մեկ ու կես տարին, որ չեք նկատել Ազգային ժողովի բարձր ամբիոնից Ձեր խմբակցության անդամների վիրավորանքները և զրպարտությունները «Լուսավոր Հայաստան»-ի և նրա անդամների նկատմամբ։

Ըստ այդմ՝ ես երկու առաջարկ ունեմ Ձեզ։

Եթե այդքան ցավագին եք ընդունել Աժ նախագահի տեղակալի պատվի և արժանապատվության դեմ Ձեր նշած ոտնձգությունները, ապա ստեղծեք խորհրդարանում Էթիկայի հանձնաժող, որը կքննի Էդմոն Մարուքյանի հնչեցրած պատասխանը Ալեն Սիմոնյանին։

Բայց։

Միևնույն ժամանակ կքննվի նաև «Լուսավոր Հայաստան»-ի նկատմամբ հնչեցրած զրպարտությունները առ այն, որ մենք Միքայել Մինասյանի պրոյեկտն ենք։ Եթե չապացուցեցիք և փաստեր չներկայացրիք /արդեն մեկ տարի ու կես դատարկ օդ եք կրակում/ իշխանության 87 պատգամավորներով՝ Ձեր գլխավորությամբ, կմոտենաք Ազգային ժողովի ամբիոնին և ներողություն կխնդրեք «Լուսավոր Հայաստան»-ից։

Երկրորդ առաջարկս հետևալն է։ Գնացեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ և նրան ասեք, որ Դուք չեք կարողացել և չեք կարողանում ղեկավարել իշխող խմբակցությունը, որովհետև չեք տիրապետում վիճակին և չեք կարողանում կարգուկանոն հաստատել «Իմ քայլը» իշխող խմբակցությունում»,-գրել է Անի Սամսոնյանը։