Ռաուլը կշարունակի ղեկավարել «Ռեալ»-ի երկրորդ թիմը

 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News     

Ռաուլ

Մադրիդի «Ռեալի» և իսպանական ֆուտբոլի լեգենդ Ռաուլ Գոնսալեսը հաջորդ մրցաշրջանում կշարունակի աշխատանքը «արքայական ակումբի» երկրորդ թիմի հետ:

Արքայական ակումբի ղեկավարության որոշմամբ՝ Ռաուլը կշարունակի «Կաստիլիա»-ի գլխավոր մարզչի աշխատանքը։

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարծում է, որ ապագայում Ռաուլը կարող է մարզել Արքայական ակումբի հիմնական թիմը: