Ջարդված ապակիներ, դռներ, արյունլվա սանհանգույց. Գավառի հիվանդանոցի լուսանկարները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

շամշյան
Shamshyan.com-ը ներկայացրել է ապրիլի 28-ին Գավառի Ազատության փողոցում տեղի ունեցած սպանությունների հետո հիվանդանոցի ավերածությունների լուսանկարները, որտեղ փողոցում կրակոցներից հետո միջադեպի մասնակիցներիը ջարդել էին ապակիներ, դռներ: Լուսանկարներից մեկում էլ հիվանդանոցի՝ արյունով պատված սանհանգույցն է:

Աղբյուրը նեևկայացրել է նաև լուսանկարներ, թե ինչպես էին սպանության վայր ժամանում «Toyota» մակնիշի 47 CC 777 համարանիշի ավտոմեքենայով 3 երիտասարդներ, որոնք, ըստ տեղեկությունների, Նորատուսից են, տեսնելով կրակված ավտոմեքենան, հայհոյանքներ ու հաշվեհարդար տալու կոչերով ուղևորվում են Գավառի բժշկական կենտրոն։

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ստացվել և վարույթ են ընդունվել Գավառում 2 անձի սպանելու և 4 անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի փաստով հարուցված քրեական գործեր, որոնք միացվել են 1 վարույթում: 

1
1

 

1
1

 

1
1
1
1