ՄԻՊ արագ արձագանքման խումբը «Էրեբունի» ԲԿ-ում է՝ Արթուր Դանիելյանին տեսակցելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News    

Էրեբունի ԲԿ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման մեկ խումբ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ Արթուր Դանիելյանին տեսակցելու նպատակով, հայտնում են ՄԻՊ-ից: 

Եվս մեկ խումբ մեկնել է ոստիկանության Կենտրոնականի բաժին՝ այդ գործի հետ կապված ևս 2 անձի տեսակցելու համար:

Հիշեցնենք՝ քիչ առաջ ծեծկռտուք էր տեղի ունեցել «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի և ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի միջև: