«Իմ քայլը» հիմնադրամ հեռավար է աշխատում. ի՞նչ ծրագրեր են կյանքի կոչվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

33

«Իմ քայլը» հիմնադրամից հայտնում են, որ մարտի 23-ին սկսել են հեռավար աշխատանքը «Մարզային մշակութային հաստատությունների հզորացում և համայնքներում դերի վերաիմաստավորում» ծրագրի մասնակից 10 մշակույթի տների հետ:

«Մինչ օրս համատեղ կատարել ենք համայնքի կարիքների գնահատում, մշակել ենք մշակույթի տներում տարբեր տարիքային խմբերի, այդ թվում՝ տարեցների համար անցկացվելիք միջոցառումների ցանկը, հավաքագրել ենք տեղի առաջին կամավորներին:

Շնորհակալ ենք մասնակից մշակույթի տներին՝ նույնիսկ այս սահմանափակ պայմաններում լիարժեք ներգրավման, նախաձեռնողականության և միմյանց հետ արդյունավետ աշխատանքի համար:

Արարատի Մշակույթի կենտրոն

Ստեփանավանի մշակույթի ժամանցի կենտրոն

Գանձաքարի Մշակույթի տուն

Վարազ Սամուելյան Օշականի Մշակույթի Պալատ

Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան Մարզամշակութային կենտրոն

Բերդի Ժիրայր Անանյանի անվան մշակույթի տուն

Մրգաշատի մշակույթի տուն

Խաչիկի մշակույթի տուն

Լճաշենի մշակույթի տուն»,- ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ: