Տավուշում անտառապահը ապօրինի ծառեր է հատել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News  

անտառահատում
  

Ապրիլի 28-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Տավուշի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արծվաբերդի անտառտնտեսության մասնաճյուղի 43-ամյա անտառապահը «Մեհրաբ» կոչվող տարածքում ծառեր է ապօրինի հատում:
Նշված վայր մեկնած ոստիկանները հայտնաբերեցին անտառապահի կողմից ապօրինի հատված տարբեր տեսակի և տրամագծերի 11 թաց կանգուն ծառի կոճղ, մոտ 1,5 խմ փայտանյութ, «ՈՒԱԶ» ավտոմեքենա և բենզասղոց:
Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր: