Ցմահ դատապարտյալն ազատ արձակվեց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

ազատազրկում

Ցմահ ազատազրկման դատապարտված Ստեփան Գրիգորյանն այսօր վաղաժամկետ ազատ արձակվեց։ Այս մասին հայտնում է Ա1+-ը: 

Քիչ առաջ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանը  որոշեց վաղաժամկետ ազատ արձակել 25 տարի անազատության մեջ գտնվող Ստեփան Գրիգորյանին։

Ստեփան Գրիգորյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Ռևազյանն  ասաց, որ դատարանի որոշումը տարվել է ՔՀԿ և նա շատ շուտով կլինի ազատության մեջ։ 

Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանը մահապատժի է դատապարտվել 1996 թվականին` սպանությանը մասնակից լինելու համար: Իսկ 2003թ. օգոստոսի 1-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ