ԱՄՆ-ում ընտանի շունը վարակվել է կորոնավիրուսով, տան 2 անդամները ևս վարակված են. «WRAL-TV»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

1

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում ընտանի շան մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Դա պարզվել է այն բանից հետո, երբ ընտանիքի անդամներից 2 մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Նրանց հետ բնակվող 2 շներից, կատվից և մողեսից ևս փորձանմուշ են վերցրել և պատասխանը դրական է եղել: Այդ մասին հայտնում է «WRAL-TV»-ն:

Ընտանիքի վարակված անդամներից մեկը նշել է, որ Բենը նշել է, որ շունը քնում է իր կողքին և ընտանիքի բոլոր ամդամներից հետո նրանց ափսեները լպստում է, ուստի զարմանալի չէ, որ նա վարակվել է:

Ըստ հետազոտությանը մասնակցած բժիշկ Քրիս Վուդսի՝ Ուրինսթոնի մոտ COVID-19-ի թույլ ախտանշաներ էին արտահայտվում:

«Մի անգամ հրաժարվեց նախաճաշից: Եթե այս ցեղատեսակին ծանոթ եք, ապա գիտեք, որ մաստիֆներ ուտել շատ են սիրում: Այնպես որ, դա շատ տարօրինակ էր»,- ասել է շան տիրուհին և հավելել, որ շունն այս պահին ապաքինվում է: 

Ըստ բժիշկ Քրիս Վուդսի՝ սա ԱՄՆ-ում առաջին դեպքն է, երբ շունը COVID-19-ով է վարակվել: Նախկինում մի քանի համանման դեպքեր եղել են Չինաստանում, բայց վարակվածները կատուներ էին: