03-ը բախվել է բետոնե արգելապատնեշին. 4 վիրավորներից 2-ը մանկահասակներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

․

Երեկ՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 36-ամյա Գևորգ Հ.-ն իր վարած «ВАЗ 21033» մակնիշի 36 PF 580 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 53-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Գևորգ Հ.-ն, նրա ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ Անահիտ Դ.-ն, 4-ամյա Սերժիկ Դ.-ն , 2-ամսական Սամվել Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ Անահիտ Դ.-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Գևորգ Հ.-ն, Սերժիկ և Սամվել Դ.-երը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: