Հատուկ նշանակության պարապմունք է անցկացվել 1-ին զորամիավորումում. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

․

1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի անձնակազմն ապրիլի 27-ին անցկացրել է մարտավարական մասնագիտական պարապմունք։

Այս մասին տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը:

Մշակվել և իրականացվել են խմբային վարժանքներ, ստուգվել են զինծառայողների մասնագիտական ունակությունները և փոխգործակցության կազմակերպման հմտությունները: