Պարապմունք՝ ուղղված անվտանգության կանոնների պահպանման արդյունավետության բարձրացմանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

պն

Անվտանգության կանոնների պահպանման արդյունավետության բարձրացման նպատակով 4-րդ զորամիավորման N զորամասի զինծառայողների հետ անցկացվել է գործնական պարապմունք: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Զորամասի տարածքում բացազատվել են ուսումնական կետեր, համապատասխան ծառայության պետերը հրահանգավորել են զինծառայողներին ամենօրյա գործունեության ընթացքում հնարավոր վտանգավոր գործոններից պաշտպանվելու կանոնների և գործողությունների վերաբերյալ: