Մանրամասներ՝ Ծառուկյանի տան առջև տեղի ունեցած վթարից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

վթար

ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան առջև տեղի ունեցած վթարից.

«Ապրիլի 28-ին, ժամը 08:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Արտակ Խ., ծնված 1996 թ.) և «Mercedes-Maybach» մակնիշների ավտոմեքենաները. «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արտակ Խ.-ն հոսպիտալացվել է «Միքայելյան համալսարանական հիվանդանոց», որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել են գազի բալոնների փականները և տուժածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային»: