ՌԴ-ն մինչև հունիսի 1-ը ԵԱՏՄ-ից դուրս ցորեն, տարեկան, մեսլին, գարի, եգիպտացորեն չի արտահանի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

 

ցորեն
РИА Новости-ին հայտնում է, որ Ռուսաստանը մինչև հունիսի 1-ը դադարեցրել է ցորենի, տարեկանի, մեսլինի (ցորենի և տարեկանի խառնուրդ), գարու և եգիպտացորենի արտահանումը Եվրասիական տնտեսական միության սահմաններից դուրս: 

Ըստ աղբյուրի՝ դեռ մարտին ՌԴ կառավարությունը որոշել էր մի շարք հացահատիկային մշակաբույսերի նկատմամբ սակագնային քվոտաներ սահմանել (ծավալը 7 միլիոն տոննա)՝ նպատակ ունենալով կայունացնել հացահատիկային մշակաբույսերի գները:

Աղբյուրը նաև նշում է, որ կառավարության որոշման շնորհիվ կապահովի ձավարեղենի և դրա վերամշակման արդյունքում ստացվող արտադրանքների ներքին պահանջները: