Հարությունյանների ընտանիքը՝ հայրը, մայրը և 2 որդիները, շտապ բուժօգնության առաջնագծում են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

1

Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում արել. «Ինչպե՞ս են փրկվում մարդկային կյանքերը. «Շտապբուժօգնություն» ՓԲԸ աշխատակիցների հագեցած առօրյայի մասին:

Հարությունյանների ընտանիքը բուժօգնության առաջնագծում է. հայրը, մայրը և երկու որդիներն աշխատում են Երևանի շտապօգնությունում։

Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում բոլոր բուժաշխատողներին անձնվեր և պատասխանատու աշխատանքի համար»: