Ծիծեռնակաբերդ տանող բոլոր ճանապարհները մինչև ապրիլի 25-ը՝ ժամը 22:00-ն, փակ կլինեն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News     

հասարակական

Նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով ապրիլի 21-ից ապրիլի 25-ի ժամը 22.00-ն փակ են լինելու Ծիծեռնակաբերդի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։ 

Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։

Հարգելի՛ քաղաքացիներ, համավարակի տարածման այս պայմաններում անդառնալի հետևանքներից խուսափելու համար կոչ ենք անում բոլորին` ըմբռնումով մոտենալ որոշմանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։