Այնքան հպարտ եմ, որ ԱՄՆ ճանաչել է այն․Քարդաշյանը ցեղասպանության մասին ֆիլմ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News    

․

«Այսօր հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է, եւ ես այնքան հպարտ եմ, որ Ամերիկան ճանաչել է այն»,- այս ամսին Instagram-ի իր էջում գրել է Ամերիկյան իրապատում-շոուի աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը։

Քիչ Քարդաշյանը կարճամետրաժ ֆիլմ է հրապարակել, որը ստեղծվել է Ցեղասպանության զոհերի թոռների կողմից՝ երաժիշտներ Արամ Բաժակյանի, Ալան Սեմերջյանի եւ նկարիչ Գեւորդ Մուրադի համագործակցության արդյունքում։

«Երբ մենք մտածում ենք Ցեղասպանության մասին, մենք մտածում ենք ընտանիքների եւ այդ ընտանիքների դեմքերի մասին։ Բայց մենք չենք մտածում ծնունդի, մենք չենք մտածում երեխաների մասին, այլ ,մտածում ենք մահրերի մասին։ Իսկ երբ մտածում ենք մայրերի մասին, չենք մտածում կանանց մասին»,- ասվում է այս արտասովոր ուղերձում։

Սա պատճառահետեւանքային օղակներից բաղկացած մի ամբողջ օղակ է, սա մանիֆեստ է, բողոք ժխտման քաղաքականության դեմ, որին հերթական անգամ միացել է Քիմ Քարդաշյանը։