Վիրտուալ երթին մասնակցելու 400 հազարից ավելի անուն ազգանուն է ստացվել․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News    

․

Այս պահի դրությամբ վիրտուալ երթին մասնակցելու 400 հազարից ավելի անուն ազգանուն է ստացվել:

Ընդգծեմ, որ Մեծ Եղեռնի հուշահամալիրի սյուները, որի վրա արտապատկերվելու են մեր անուն ազգանունները, ոչ թե մահարձան են, այլ կոչվում են «Հավերժության տաճար»։

Վիրտուալ երթը, ըստ այդմ, խորհրդանշելու է հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության հավերժությունը։

Սիրելի հայրենակիցներ, վիրտուալ երթին մասնակցելու համար պետք է Ձեր անուն ազգանունը sms հաղորդագրությամբ ուղարկեք հետեւյալ համարներին.

1915՝ եթե Հայաստանում (Արցախում) եք,

00 374 33 19 15 00՝ եթե արտերկրում եք:

Հաղորդագրություն գրելիս հետևեք կանոններին, որպեսզի Ձեր հաղորդագրությունը չֆիլտրվի և ցուցադրվի հուշահամալիրի սյուներին:

- Հնարավորության դեպքում գրեք հայատառ,

- Մեկ հաղորդագրության մեջ գրեք միայն մեկ անուն և ազգանուն,

- Միևնույն հեռախոսահամարից կարող եք ուղարկել առավելագույնը 5 հաղորդագրություն,

- Հայաստանից և Արցախից ուղարկված յուրաքանչյուր հաղորդագրության արժեքը 1 դրամ է, հաղորդագրությունն ուղարկելիս ավտոմատ կստանաք պատասխան հաղորդագրություն,

- Արտասահմանից ուղարկված հաղորդագրության սակագինը հաշվվում է ըստ երկրների և օպերատորների՝ ստանդարտ եղանակով,

- Արտասահմանից ուղարկելիս պատասխան հաղորդագրություն չեք ստանալու։

Հաղորդագրությունների ընդունումը շարունակվում է։ Գրառումը՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից: