Ապրիլի 28-ին ՍԴ-ն կքննի ՀՀ նախագահի չստորագրած օրինագծերը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News 

քաղաքական

ՍԴ-ն բանավոր ընթացակարգով ապրիլի 28-ին կքննի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը: ՀՀ նախագահը չէր ստորագրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերը եւ այս տարվա փետրվարին դիմել էր Սահմանադրական դատարան:

Արմեն Սարգսյանը վիճարկում է օրենսգրքի՝ ծառայողական գաղտնիքին վերաբերող փոփոխությունը եւ դրան փոխկապակցված «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացումը: