Լևոն Արոնյանը կմասնակցի «Ազգերի լիգայի» առցանց մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

լևոն արոնյան

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի «Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանը հանդես կգա Եվրոպայի թիմի կազմում, որտեղ ընդգրկված են նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին և Աննա Մուզիչուկը: Թիմի ավագի կարգավիճակում կլինի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը:

Ավելի վաղ` ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է այն երկրների անվանումները, որոնք կմասնակցեն մրցաշարին` ԱՄՆ, Ռուսաստան, Եվրոպա, Չինաստան, Հնդկաստան և աշխարհի ընդհանուր թիմ:

Մրցաշարը կանցկացվի առցանց և կմեկնարկի մայիսի 5-ին և կեզրափակվի մայիսի 10-ին: