Սարգսյանի լեգիտիմության բացակայության շնորհիվ են ծնվել հողեր հանձնել ենթադրող փաստաթղթերը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Շրջաններ տալն անընդունելի է Արցախի և մեզ համար։ Հողեր հանձնել ենթադրող փաստաթղթերը ծնվել են Սերժ Սարգսյանի լեգիտիմության պակասի եւ Հանրապետական նախկին գործիչների պրոֆեսիոնալիզմի բացակայության շնորհիվ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը։

«Իրենք չեն պատկերացնում, որ այսօրվա իշխանությունը կարող է այդքան բաց քաղաքականություն տանել Արցախի հարցում։ Որևէ կասկած չպետք է մնա, երբ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասում է՝ փաստաթուղթ չկա, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ առանց Ղարաբաղի որևէ հարց չի քննարկվելու, այսինքն՝ հարցը փակ է»,- ասել է պատգամավորը՝ ևս մեկ անգամ հստակեցնելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե այն չէր նշանակում, որ բանակցությունների սեղանին դրված է կարգավորման փուլային տարբերակը։

Մանրամասները՝ տեսանյութում։