Մարզերում ձյուն է տեղում. դժվարանցանելի է Երևան-Գյումրի ճանապարհի Լանջիկ գյուղի հատվածը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

.

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ի ժամը 18:50-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Դժվարանցանելի են Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ գյուղի հատվածը և Արագածոտնի մարզի Ռյա Թազա-Ծիլքար ավտոճանապարհը:

Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Գավառ, Վարդենիս, Մարտունի, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում և «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղում է ձյուն:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: