Ոչ թե հարկային արտոնություն, այլ վճարումները հետաձգելու հնարավորություն ենք տալիս. Թունյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

     

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ահազանգին, թե սոցիալական աջակցություն ստանալու համար քաղաքացիները ստիպված են լինում «հերթ առաջ գցել», արձագանքեց. «Աջակցություն ստանալու համար մարդկանցից գումար պահանջելը քրեական հանցագործություն է: Ու եթե Մարուքյանը հերթն առաջ գցելու դեպք գիտի, թող իրավապահներին դիմի»:

24News-ի հետ զրույցում խոսելով կառավարության կողմից հաստատված սոցիալական 14 ծրագրերից՝ «Իմ քայլի» պատգամավորը նշեց, որ այդ միջոցառումների ընթացքից հիմնականում գոհ է: Ինչ վերաբերում է բիզնեսի համար «մեղմացուցիչ պայմաններ ստեղծելու» մասին նախագծերին, ապա Թունյանը հստակեցրեց ՝ ոչ թե հարկային արտոնություն, այլ հարկային վճարումները հետաձգելու հնարավորություն են տալիս : 

Մանրամասները՝ տեսանյութում։