Ի՞նչ անել, երբ ՀԾԿՀ-ն «չեղյալ» է հայտարարել ֆորս մաժորային իրավիճակը․ Անի Սամսոնյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News       

Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Լավ կլիներ, որ Կառավարությունը քաղաքացիներին տրամադրեր հեռախոսահամարներ, որոնք կապաստախանեն հետևալ հարցերին.

-ինչ անել, երբ ՀԾԿՀ-ն «չեղյալ» է հայտարարել ֆորս մաժորային իրավիճակը, Գազպրոմը և ՀԷՑ-ը մարդկանց երեքօրյա ժամկետ են պարտադրել վճարումներ կատարելու համար, իսկ մարդիկ փող չունեն:

-ինչ անել, երբ դու 11-րդ և 12-րդ ծրագրի շահառու ես (կոմունալների վճարումների փոխհատուցման), թեթևացած գնում ես վճարում անելու և քեզ ասում են, որ դու շահառու չես:

Կսպասեմ այդ հեռախոսահամարների տրամադրմանը, որովհետև մենք դրանց պատասխանները չունենք»: