Երևանի քաղաքապետարանի «Կենտրոն-1» համատիրության իրավաբանը BMW-ով բախվել է քարերին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News  

․

Այսօր՝ ապրիլի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։ Ժամը 18:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 34-ամյա Արման Գրիգորյանը իր վարած BMW մակնիշի 23 ՍՕ 303 համարանիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 300-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին:

Վթարի հետևանքով վարորդ Ա. Գրիգորյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 33-ամյա Տիգրան Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն: Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Ա. Գրիգորյանն աշխատում է Երևանի քաղաքապետարանի «Կենտրոն-1» համատիրությունում՝ որպես իրավաբան: