ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները ճանապարհում են Հայաստանից մեկնող ամերիկացիներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

դ

«Նոր կորոնավիրուսի ճգնաժամի հետևանքով տնից հեռու գտնվող բազմաթիվ մարդիկ անկարող են վերադառնալ հայրենի երկիր, քանի որ դադարեցված են օդային ուղևորափոխադրումները»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:

d

«Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում մենք ամեն ինչ արել ենք՝ օգնելու Միացյալ Նահանգներ վերադառնալու ցանկություն ունեցող ամերիկացիներին, ինչպես նաև աշխատել ենք Հայաստանի կառավարության մեր գործընկերների հետ՝ օգնելու Միացյալ Նահանգներում գտնվող հայերին վերադառնալ տուն»,- ասված է հայտարարության մեջ: