Պոմպեոն կրկին մեղադրում է Չինաստանին և Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

պոմպեո

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կրկին մեղադրել Է Չինաստանին և Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ կանոնները խախտելու մեջ: Այս մասին հաղորդում է РиаНовости-ն:

«Չինաստանի կոմունիստական կուսակցությունը ժամանակին չի հայտնել կորոնավիրուսի բռնկման մասին»,- հայտարարել է Պոմպեոն՝ մամլո ասուլիսի ժամանակ: Բացի այդ, նրա խոսքով, Չինաստանի իշխանությունները մի ամբողջ ամիս չեն հայտնել մարդուց մարդուն վիրուսի փոխանցման դեպքերի մասին: Պոմպեոյի խոսքով ՝ ԱՀԿ-ն ակնհայտորեն ձախողել է համաճարակի բռնկման վերահսկողության հարցում:

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցնում է ԱՀԿ-ի ֆինանսավորումը, որը, ըստ Թրամփի, ժամանակին տեղեկություններ չի հաղորդել կորոնավիրուսի մասին, ինչպես նաև չի հասցրել ճշմարտությունը համաշխարհային հանրությանը:

ԱՀԿ-ի հասցեին Թրամփի քննադատությունը հնչել Է այն ժամանկ, երբ ԱՄՆ-ում արդեն բարդացել էր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: