Թրամփի գոված՝ հակամալարիական դեղամիջոցն ավելի վատ է օգնում, քան բուժման ստանդարտ ձևերը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

.

Վերլուծելով ամերիկացիների հիվանդությունների պատմությունը, որոնք կորոնավիրուսից բուժվում էին հիդրոքսիքլորոխինի (հակամալարիական դեղամիջոցի) օգնությամբ, գիտնականները եկել են այն եզրակացության, որ այդ միջոցն ավելի վատ է օգնում, քան բուժման ստանդարտ մեթոդները: Այս մասին փոխանցում է ТАСС-ը:

Չնայած սրան՝ Չինաստանի 60 հիվանդների հիդրոքսիհլորոխինով բուժում ստանալուց հետո գրանցել են դրական արդյունքներ: Մասնավորապես, նրանց մարմնի ջերմաստիճանը կարգավորվել է երկու օր շուտ է, քան վերահսկող խմբի հիվանդների մոտ, իսկ գիտափորձի ավարտից հետո հիվանդների 80 տոկոսի մոտից հեռացել է թոքաբորբը՝ համեմատած մնացած հիվանդների 50 տոկոսին:

Այնուամենայնիվ, գիտնականները, որոնք իրականացրել են ուսումնասիրություն, խորհուրդ են տվել օգտագործել այս միջոցը միայն կլինիկական փորձարկումներից հետո:

Ամերիկացի գիտնականները վերլուծել են կորոնավիրուսով ախտորոշված 368 տղամարդու, որոնք բուժում են ստացել երեք տարբեր ձևերով:

Առաջին խմբում մահացել է 27 մարդ (27,8 տոկոս), երկրորդ խմբում ՝ 25 (22,1 տոկոս), երրորդ խմբում ՝ 18 (11,4 տոկոս): Այսինքն՝ հիդրոքսիքլորոխինի արդյունավետ չի եղել խնամքի ստանդարտ մեթոդների համեմատությամբ:

Հավելենք նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակտիվ ելույթներ է ունեցել դեղամիջոցի օգտին, այն ժամանակ, երբ դեռ դրա արդյունավետությունն ու անվտանգությունը ապացուցված չեն: