«Վանաձոր» ՔԿՀ-ում 14 կալանավոր հացադուլ է անում. ՀՔԱՎ-ն ահազանգ է ստացել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

բանտ

«Վանաձոր» ՔԿՀ-ում 14 կալանավոր հացադուլ են անում։ Այդ մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ տեղեկացնելով, որ ահազանգ է ստացել Վանաձոր ՔԿՀ-ից:

Հացադուլ անողներից 10-ը ՔԿՀ պետին դիմում է գրել՝ բողոքելով, որ իրենց վաղաժամկետ չեն ազատում։ Մյուս 4-ի բողոքը կապված է նախկինում դատախազության անօրինական գործողությունների հետ, որի արդյունքում նրանց պնդմամբ անօրինական որոշումներ են կայացվել իրենց նկատմամբ։