Եթե Առողջապահության նախարարը ստում է, ուրեմն նա ժամ առաջ պետք է ազատվի զբաղեցրած պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

Գևորգ Պետրոսյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով իշխանության ներսում տիրող իրավիճակին:

«Ո՞վ կբացատրի՝ ի՞նչ է կատարվում իշխանության ներսում. Եթե Առողջապահության նախարարը ստում է, որ առկա է համավարակի տարածման դեպքերի աճ, ուրեմն նա ժամ առաջ պետք է ազատվի զբաղեցրած պաշտոնից: Եթե ճիշտ է ասում, ուրեմն ինչո՞վ է զբաղված կառավարությունը և ո՞վ է պատասխանատվություն կրելու կիրառված՝ փաստորեն ապարդյուն սահմանափակումների համար:
Էս ամենը քիչ էր, հիմա էլ շրջանառվում է Լավրովի հավաստիացումն ինչ-որ փաստաթղթի առկայության մասին լուրը, որին կարծես թե հիմնավոր հերքում չի տրվել»,- գրել է Պետրոսյանը:

Պետրոսյանը հարց է բարձրացրել առ այն, թե «ի՞նչն է խանգարում իշխանություններին՝ ձերբազատվել անսխալականության կործանարար ինքնախաբեությունից ու կազմակերպել բոլոր կարող ուժերի համախմբումը»:

Պետրոսյանի դիտարկմամբ՝ Հայաստանը թաղված է հիասթափության, անգործության, արտաքին խնդիրներում վտանգավոր անորոշության, հուսալքության, ընկճախտի, սովի և հիվանդության մեջ: