Քաոսի ենք գնում, մի՛ արեք, պետությունը բախման մի՛ տարեք․ Արտակ Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News 

Եթե Ապրիլյան քննիչ հանձնաժողովը քառօրյա պատերազմի թեման նորից բացի և հարցը քաղաքական շահարկումների դաշտ տանի, ուրեմն այն ստեղծված է մեր պետության համերաշխությունը ներսից պայթեցնելու համար։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Զաքարյանը, խոսելով Ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքների մասին։

Զաքարյանը նշել է՝ եթե հետագա զարգացումները դեմ լինեն պետության շահերին, ապա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կհնչեցնի այն հարցերը, որոնց մասին ավելի վաղ հայտարարել էր։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Սերժի մնացուկներից» ազատվելու հայտարարությանը՝ նա ասել է, որ կռիվ տալով նախկինների դեմ, վարչապետն ուշադրություն է շեղում՝ իր իշխանությունը երկարաձգելու համար։

Պաշտպանության նախկին փոխնախարարը վստահ է, որ ոչ պրոֆեսոնալիզմի պատճառով պետական կառավարման համակարգը քանդվում է։
«Վաղը մենք բոլորս կանգնելու ենք շատ մեծ փաստի առաջ։ Խնդրում ենք մի՛ արեք սխալ գործողություններ, պետությունը բախման մի՛ տարեք»,- ասել է Զաքարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։