Եթե մի օր իշխանությունը դուրս գա ֆեյսբուքից, նախկիններն ո՞ւմ հետ են պայքարելու

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News 

«Իմ քայլի» պատգամավոր Անուշ Բեղլոյանը կարծում է, որ «թավիշը չարաշահածները» նրանք են, ովքեր կարծում են, թե ամեն ինչ բռնի ուժով պետք է արվի: 24News-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի «լայվին», որտեղ նա խոսում էր «Սերժի մնացուկներից», «թավիշը չարաշահելուց» ու այլ թեմաներից, Բեղլոյանը նշեց, որ համակարծիք է Փաշինյանի հետ:

«Այո, համակարգոմ կան նախկինից մնացած կադրեր, բայց դա չի նշանակում, թե վհուկների որս ենք անելու կամ նախկինների հետ աշխատած մարդկանց վտարել ենք պատրաստվում»,- շեշտեց «Իմ քայլի» պատգամավորը:

Նա փոխանցեց նաև, որ նախկինները, որ մեծ ռեսուրսներ ունեն դեռևս, անընդհատ գործարք են առաջարկում, բայց իրենք դրան չեն գնում ու չեն գնալու: 24News-ի հարցին՝ ի՞նչ ռեսուրսի մասին է խոսքը՝ պատգամավորն արձագանքեց. «Օրինակ՝ սոցիալական ցանցերը: Ու անհասկանալի է, որ եթե մի օր իշխանությունը դուրս գա ֆեյսբուքից, նախկիններն ո՞ւմ հետ են պայքարելու»:

Մանրամասները՝ տեսանյութում։