Հանրապետությունում մեկ օրում բացահայտվել է հանցագործության 38 դեպք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News        

հանցագործություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 20-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 38 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու` 8, խարդախության և ընտանեկան բռնության՝ 5-ական, անձնական ունեցվածքի գողության ու յուրացման կամ վատնման՝ 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 2, կողոպուտի, գույքի դիտավորությամբ ոչնչացման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության՝ 2-ական, ու սպանության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: