Կորոնավիրուսը պատրվակ է, Քոչարյանին հիվանդության թղթերով կտանեն արտերկիր՝ չի վերադառնա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News 

«Մարտի 1-ի» գործով տուժողներից մեկի փաստաբան, նախկին փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը կարծում է, որ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջությունը վտանգված չէ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Ըստ փաստաբանի՝ համավարակն ուղղակի պատրվակ է նրան կալանքից ազատելու համար։ 

Ավելին՝ Սաֆարյանը վստահ է, որ պաշտպանները նպատակադրվել են ամեն գնով ազատել Քոչարյանին, ապա հիվանդության թղթերով տանել արտերկիր, որտեղից նա այլևս չի վերադառնա։

Խոսելով գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի մասին՝ Սաֆարյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նկատել է, որ նա որևէ կերպ կաշկանդված չէ մերժելու Քոչարյանի համար անձնական երաշխավորություն տված Արցախի նախկին նախագահների միջնորդությունը, ինչի մասին ահազանգում էին Քոչարյանի պաշտպանները։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։