Սա լավ առիթ է, որ «Հայկական ժամանակը» հանդես գա հաշվետվությամբ. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

փաշինյան

«ԶԼՄ-ների վերաբերյալ իմ երեկվա խոսքից հետո ոմանք հիշել են նախկինում իմ կողմից ղեկավարված «Հայկական ժամանակ» թերթի մասին»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա լավ առիթ է, որ «Հայկական ժամանակը» հանդես գա հաշվետվությամբ», - նշել է նա՝ պարզաբանելով, որ թերթը եղել է երրորդ հանրապետության ամենամեծ հարկատու օրաթերթը:

ՀՀ վարչապետը նաև հավելել է,որ իր վարչապետ դառնալու առաջին օրից օրակարգում է եղել ԶԼՄ-ների ազատության համար կառուցակարգեր ստեղծելու հարցը. «Իմ վարչապետ լինելու առաջին օրից այս հարցը եղել է մեր օրակարգում, թե մենք ինչպես պետք է անենք, որ լրատվամիջոցների ազատության համար երաշխիքներ ստեղծենք»:

Փաշինյանի խոսքով՝ լրատվամիջոցների կյանքը առաջիկա 10 տարվա համար պլանավորված է եղել և փլուզվել է, և այսօր իշխանությունը չի վերահսկում լրատվամիջոցներին և չի էլ վճարում լրատվամիջոցներին: