«Ռոմայի» խաղացողները համաձայն են աշխատավարձերի կրճատմանը․ Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News   

Մխիթարյան
    

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաստատել է, որ իտալակամ ակումբի ֆուտբոլիստները կարող են համաձայնել աշխատավարձի կրճատման:

Մխիթարյանը հայտնել է, որ վերջնական որոշում դեռ չկա, բայց իրենք պատրաստ են օգնել ակումբին՝ հաղթահարելու կորոնավիրուսի պատճառով ստեղծված ճգնաժամը:

«Այո՛, նման խոսակցություններ կան: Հարյուրտոկոսանոց տեղեկավություն դեռ չկա, սակայն մենք պատրաստ ենք հրաժարվել աշխատավարձից, եթե առաջնությունը ժամանակից շուտ ավարտվի»,- ասել է նա: